fbpx
Աշխարհ

Վենեսուելան վերսկսում է աշխատանքային գործունեությունը ողջ երկրում

Վենեսուելայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 29-ից վերսկսել աշխատանքային գործունեությունն ամբողջ երկրում: Այնուամենայնիվ անորոշ ժամանակով երկարացվում է ուսումնական պարապմունքների դադարեցումը: Այս մասին հայտնել է լատինաամերիկյան հանրապետության կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

«Բոլիվարյան Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է, որ ուրբաթ՝ մարտի 29-ին, աշխատանքային գործունեությունը կվերսկսվի երկրի ողջ տարածքում, միաժամանակ ուսումնական պարապմունքներն առաջվա պես դադարեցված են բոլոր մակարդակներով»,- գրել է Ռոդրիգեսը Twitter-ի իր օգտահաշվում:

Ինչպես նշել է նախարարը, երկօրյա վերականգնման աշխատանքներից հետո մասնագետներին հաջողվել է կարգավորել էլեկտրամատակարարումը Վենեսուելայի շրջանների մեծ մասում:

Նշենք, որ սա Վենեսուելայում էլեկտրականության համատարած անջատման արդեն երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ