Վենեսուելայի իշխանություններն անցյալ շաբաթ 40 միլիոն դոլար գումարի ոսկի են վաճառել՝ չնայած Միացյալ Նահանգների գործող պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ տեղեկության՝ Վենեսուելայի Կենտրոնական բանկը մոտավորապես մեկ տոննա ոսկի է վաճառել հուլիսի 12-ին: Գործակալությունը չի նշում, թե ինչ երկրներ են ձեռք բերել թանկարժեք մետաղը, սակայն Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան նշվում են որպես հնարավոր գնորդներ:
Բոլիվարյան Հանրապետության ԿԲ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրադրությունը: Գործակալության տվյալով՝ ընդհանուր առմամբ ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելան վաճառել է մոտ 24 տոննա ոսկի, ինչի պատճառով նրա ոսկեարժութային պահուստները նվազել են մինչև 8,1 միլիարդ դոլար: