fbpx
Աշխարհ

Վենեսուելայում բանտից զանգվածային փախուստ է տեղի ունեցել

Վենեսուելայի Նուեվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակիցներ վիրավորվել են։

Նշվում է, որ բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։

Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։ Այս մասին հայտնում է Noticias Venezuela պորտալը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ