Դեռևս հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի սպառնացել են 30 տարի ազատազրկմամբ։
Նրան բանտարկություն է սպառնում երկրից դուրս գալու արգելքի խախտման համար։ Այս մասին հայտարարել է Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավորի տեղակալ Խուան Կառլոս Վալդեսը, փոխանցում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ Գուայդոն փետրվարի 22-ին, չնայած Գերագույն դատարանի արգելքին, ժամանել էր Կոլումբիայի սահմանամերձ քաղաք՝ վենեսուելացի ժողովրդի համար մարդասիրական օգնության բաշխման կենտրոն այցելելու համար։ Մինչ այդ, նա ստորագրել էր հրաման, որը թույլատրում էր ամերիկյան մարդասիրական օգնության մատակարարում։
Աղբյուր՝ shantnews.am