fbpx
Աշխարհ

Վենեսուելայում ցույցերը շարունակվում են․ զոհերի թիվը առնվազն 16-ի է հասել

Առնվազն 16 մարդ է զոհվել Վենեսուելայում հակակառավարական ցույցերի մասնակիցների և զինվորականների բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է El Pitazo պորտալը։

Ուժայինների հետ ցուցարարների ընդհարումները մարդկային զոհերով են ուղեկցվել Ամասոնաս, Բարինաս, Բոլիվար, Պորտուգեսա և Տաչիրա նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում։

Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր պետության ղեկավարի պաշտոնակատար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գուայդոն Վենեսուելայի նախագահն է։ Նրան աջակցություն էին հայտնել լատինաամերիկյան մի քանի երկրներ։

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի մեջ և խզել դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Փոխանցում է shantnews.am-ը։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ