fbpx
Ժամանց

Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնում ներկա էին նաև Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելին

Իտալացի հայտնի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնում հանդիպել է իր նախկին ամուսնուն՝ ֆրանսիացի դերասան Վենսան Կասելին։Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նրանք ներկայացրել են «Անդառնալիություն» քրեական դրամայի նորացված տարբերակը, որտեղ ժամանակին հանդես են եկել գլխավոր դերերում:

Սակայն միասին Բելուչին և Կասելը չեն լուսանկարվել: Նրանք կամ քայլում էին կողք կողքի, կամ նրանց մեջտեղում կանգնած էր ֆիլմի ռեժիսոր Գասպար Նոեն:

Դերասաններն ամուսնացել են 1999 թվականից մինչև 2013 թվականը: Նրանք ունեն  երկու դուստր՝  15-ամյա Դևան և 9-ամյա Լեոնին։

Նշենք, որ 2018 թվականին Վենսան Կասելն ամուսնացել է իրենից 30 տարի փոքր կնոջ՝  մոդել Թինա Կունակիի հետ։ 2019 թ-ի ապրիլին ծնվել է նրանց դուստրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ