fbpx
Հասարակություն

Տեւական ժամանակ է Վեոլիա ջուրը չի կարողանում լուծել խնդիրը. վնասվում է քաղաքացիների տների հիմքերը

Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.

«Վեոլիա Ջուր / Veolia Armeniaը սուտ մատնություն է անում, որ մեր տարածքում ապօրինի պարիսպ կա: Հարևան սեփականատերը բոլորի աչքի առաջ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipalityի աշխատակիցներին ներկայացրել է սեփականության բոլոր վկայականները:

Մեր Սահմանադրության օրվա առթիվ Veolia:

1. Վեոլիա ջուրը առաջին այցին՝ 22.06.24, արձանագրել է, որ այստեղ խմելու ջրի վթար չկա:

2. Վեոլիա ջուրն արձանագրել է, որ կա խմելու ջրի վթար, սակայն դա ներքին ցանց է:

3. Վեոլիա ջուրն արձանագրել է, որ այստեղ կա խմելու ջրի վթար և դա ներքին ցանցերին սնուցող ջրագիծ է:

4. Վեոլիա ջուրը անհիմն ծախս է արել հայտնաբերելու ջրագիծը՝ հողաշինարարական աշխատանքներ իրականացնելով ՀՀ քաղաքացու սեփական տարածքում, հետո ՀՀ քաղաքացիների համատեղ սեփականություն հանդիսացող տարածքում, վերջում նաև փողոցներում: 10 փոս են փորել, գտել ջրագիծը, սակայն խնդիրը չի լուծել, այլ վերստեղծել է գոյություն ունեցող վթարը: Այս հարցով պատկան մարմինն է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ձեզ հարցում եմ անելու Electric Yerevan, Էլեկտրիկ Երևան ՀԿ-ով: Կսպասեմ հրատապ պտասխանի:

5. Վեոլիա ջուրը անհիմն ծախս է արել, քանի որ չի ունեցել և չունի այդ սնուցող և այլ սնուցող ջերատարների գծագրերն ու իրավական հիմքերը, որը կազմաքանդում է ամբողջ կառուցակարգերն ու պայմանագրերը, ինչը մեր բողոքով, եթե ականջալուր չլինեն և շարունակեն անլուրջ վերաբերվել, կարող է կրախի հանգեցնել ամբողջ համակարգը: Այսմասով պետք է ՀՀ կառավարությունը ուշի ուշով հետևողական լինի:

6. Վոլիա ջուրը դիմել է ոստիկանություն, քանի որ իրենց անհեռատես ու ոչ իրավական գուծողություն չեմ թողել անի: Իմ վրա այլ անհիմն բողոքներ ներկայացնողներ էլի են եղել, բայց ինչպես իրենք ինձ ասեցին, ետ են վերցրել բողոքը: Կպարզվի: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs նաև տեղում է իրազեկվել այս ամնի մասին:

7. Վեոլիա ջուրը ՀՀ քաղաքացիների միջև հրահրել է վեճ, բայց բնակիչների հետ համբերատար զրույցով հասկացել ենք իրար և բնակիչների հորդորով թույլ եմ տվել կատարեն անհեռատես աշխատանքը, սակայն ոչնչի չի հասել Վեոլիան՝ ջրագծի «սրսկումը» անկարող է եղել իրականացնել:

8. Վեոլիա ջրի թեժ գծի օպերատորներից ոմանք տարբեր քաղաքացիների հետ կոպիտ ու ոչ պատշաճ են խոսել:

9. Վեոլիա ջրի կադրերում տարատեսակ մեծ կրիզիս կա, այդ թվում գլխավոր որոշում կայացնողներին հասցվող սխալ տեղեկատվության, որից ավելի են ծանրանում խնդիրները, և որ ամենակարևորն է բանվորական ուժի մեծ պակաս, բանվորական ուժի վարձատվության անմխիթար վիճակ (այս մասին հատուկ կխոսեմ):

10. Վեոլիա ջուրը ՀՀ տարբեր քաղաքացիների եղած խնդրի մասին տարբեր մեկնաբանություններ է ներկայացնում, այդ թվում՝ ասել են, որ սեփականատերը այստեղ չի, որ թույլտա տարածք ներս մտնեն, նաև, որ խնդիրը երկու բաժանորդների հետ է, որոնք թույլ չեն տալիս իրենց տարածքում գործ անել՝ հերթական անգամ հրահրելով քաղաքացիների մեջ վեճեր, սադրելով ու բարդելով ոչ ստանդարտ լուծման պատճառները քաղաքացիների, հատկապես մեր վրա, այն պարագայում, որ մեր հետ համագործակցել են և օժանդակել ենք մեր տարածքում աշխատանքներ կատարեն: Որի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ճիշտ կանի, որ իրազեկվի և կանխի Վեոլիայի նման գործելակերպը մեր դեմ:

11. Վեոլիա ջուրը խնդրի լուծումը չի պատկերացնում, չի ընդունում, չի լսում, որը մենք իրենց առաջարկում ենք: Իրենք ի վերջո հանգելու են դրան, բայց դա կարվի, երբ գրավոր կպարտավորվեն, որ մեր վնասները կփոխհատուցեն: Այս հարվով զրուցել եմ նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia գրասենյակի հետ:

#անվտանգբիզնեսմիջավայր #պաշտպանենքհանրայինշահը #քաղաքացուիրավունքներ #սատարենքփոքրբիզնեսին #Զարոբյան18կոտորակ1 #անկորուստջուր #ԵրևանՔովորքինգ #evncoworking #YerevanCoworking»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ