fbpx
Աշխարհ

Ստամբուլի հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին վերաբացվել է

Ստամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար:  Ermenihaber-ի փոխանցմամբ՝ բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն նշել է, որ կառույցը հիմվել է 1848թ.-ին, խոսել վերանարոգման մասին՝ հավելելով, որ աշխատանքներին աջակցել է նաև Ստամբուլի քաղաքապետարանը:

«Սարըյերն Ստամբուլի ամենաակտիվ եկեղեցիներից մեկն է: Համաճարակի ընթացքում մեր եկեղեցին փակեցինք, քանի որ դռնփակ էին անցկացվում պատարագները»,-ասել է Սումեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ