Վերաբացվում են Շենգենյան երկրների սահմանները

Ամենադիտվածներ

Եվրոպայիում սկսվում են վերաբացվել Շենգենյան գոտում գտնվող երկրների սահմանները, որոնց փակ մնացին շուրջ 3 ամիս։

Ճիշտ է, խոսքը միայն ներքին սահմանների մասին է ու մուտքի թույլտվություն կունենան միայն եվրոպացիները, այն էլ՝ ոչ բոլորը։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Նշվում է, որ Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրների համար սահմանափակումները կշարունակեն գործել ու կարող են վերացվել հուլիսին։

Սահմանները բացելու առաջարկություն ներկայացրել է Եվրահանձնաժողովը, իսկ առաջարկը ընդունել են, օրինակ՝ Շվեյցարիան, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան և այլն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կան երկրներ, որոնք առաջարկությունն ամբողջությամբ չեն ընդունել։ Օրինակ՝ Իսպանիան նշել է, որ սահմանափակումները կվերացնի միայն հունիսի 21-ին, իսկ Հունաստանը դեռևս անհասանելի կմնա ԵՄ այն երկրների քաղաքացիների համար, որտեղ համաճարակը շարունակում է տարածված մնալ։

Շենգենյան սահմանների վերաբացումը սկսվել է այսօրվանից՝ հունիսի 15-ից։

Ամենաթարմ