Հայտարարվել է՝ «Կարմիր գրքում» ընդգրկված կենդանատեսակների շուրջ 30 տոկոսի վերացման վտանգի մասին։
Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ հղում կատարելով Բնության պահպանության միջազգային միությանը։
Նշվում է, որ խոսքը 38543 տեսակի մասին է։
ԲՊՄՄ-ից ընդգծում են, որ այսպիսի ցուցանիշը հետևանք է կենդանիների համար բնակության տեղերի նվազման ու կլիմայի փոփոխության։ Այս համատեքստում ընդգծվում է, թե որքան սերտորեն են կապված մեր կյանքն ու կենսաբազմազանությունը։