Հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով կարճ ժամանակ առաջ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն էր, փոշմանել է կնոջից բաժանության համար։
Այս մասին կարելի է ենթադրել նոր ալբոմից ու դրա շնորհանդեսից։
Ուեսթն իր երգերից մեկում ասում է, որ Քիմը եկել է և իրեն ցույց է տվել, որ սիրում է։ Ուշագրավ է դրվագը, որտեղ ասվում է․ «Ես կորցնում եմ իմ ամբողջ ընտանիքը, սիրելիս, վերադարձիր ինձ մոտ», ու այս խոսքերը Ուեսթը Քիմին ուղղում է ծնկի իջած։
Նա նաև փոշմանել է, որ բաժանվել է ժառանգներից։
Անկասկած է, որ ռեփերը դեմ չի լինի վերականգնել ընտանիքը։

