Սպորտ

Շլենսկի ֆանատը վերամբարձ կռունկ է վարձել և 22 մետր բարձրությունից հետևել է թիմի հանդիպմանը

Լեհական «Շլենսկ» ֆուտբոլային ակումբի ֆանատ Թոմաս Ժոլկեվիչը իր սիրելի թիմի հանդիպումը ստադիոնից դիտելու համար վերաբարձ կռունկ է վարձել:

Ֆանատը այդ կռունկի միջոցով 22 մետր բարձրությունից հետևել է «Վիսլի Պլոցկ»-«Շլենսկ» հանդիպմանը:

Ժոլկեվիչը հայտնել է, որ սկզբում կռունկի սեփականատերը չի ցանկացել գումար վերցնել իրենից:

«Սակայն եթե ես վարձակալել եմ իր սեփականությունը, ապա պարտավոր եմ դրա համար վճարել»:

Հայտնի է, որ ֆանատը 2 ժամվա վարձակալության համար 25 դոլար է վճարել:

Այս մասին տեղեկացնում է ISport-ը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ