ՀՀ վերաքննիչ քրեկան դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոքի քննությունը։ Դատական նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Մեղադրող դատախազները չեն ներկայացել դատարան։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը դատական նիստի վերաբերյալ տեղեկացվել է 4-5 օր առաջ և որ դատախազներն էլ են տեղյակ եղել նիստի մասին։ Ըստ նրա՝ դատախազների կողմից դատական նիստին չներկայանալը գործը ձգձգելու միտում ունի։ Այսպիսով դատարանը որոշում կայացրեց հետաձգել այսօրվա դատական նիստը և նշանակվեց հուլիսի 24-ին։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։
Դատախազությունը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է և բողոքարկել է այս որոշումը։
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։
Քոչարյանը երրորդ կալանավորվել էր հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։