Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Իմ կարծիքով վերջի ժամերի ընթացքում հերթական դավադիր գրոհը կատարվեց ՀՀ իշխանությունների դեմ ու առհասարակ պետականության դեմ, որը հիմնականում դեռևս տեղեկատվական հարթության մեջ է խմորվում։
Հիմա կնշեմ մի քան փաստեր, որոնք միմյանց հաջորդեցին շատ հետաքրքիր կերպով, ինչը չի կարող պատահական լինել, որովհետև նման իրավիճակներում երևույթները հենց այնպես չեն կապվում միմյանց հետ.
1. Քոչարյանին վերադարձրել են անձնագիրը
2. Պուտինը հիշեցնում է լավրովյան պլանը
3. Ասվում է, որ Թշնամին մի քանի կիլոմետր հետո կհասնի Շուշի
4. Ձեզ հայտնի մեդիա ֆիգուրներից ոմանք գրում են, թե բա հանուն փրկության անհապաղ մեկը պետք է գնա Մոսկվա ու Անկարա, որ խոսի Պուտինի ու Էրդողանի հետ
5. Եվ վերջում հանրային հարթակներում քաղաքական պեսիմիզմի բարձր դոզա…»։

