Քաղաքականություն

Վերմիշյանն անհապաղ պետք է հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից․ Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանն իր Facebook-յան էջում գրել է.

«Պետությունն ու հանրությունը պետք է հստակ դիրքորոշում ունենան ռասիզմի և այլատյացության նկատմամբ։ Ասվածի համատեքստում Վահագն Վերմիշյանն անհապաղ պետք է հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից։

Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում նմանատիպ կոչերով հանդես եկող մարդը երկու րոպե էլ չէր հասցնի պաշտոնավարել։

Ռասիստական արտահայտությունների ամենամեծ սպառնալիքն այն է, որ դրանք ինչ-որ մի օր դադարում են մնալ որպես արտահայտություն՝ փոխակերպվելով անխուսափելի գործընթացի, ավելի շուտ՝ բռնության»:

Հիշեցնենք, որ Վերմիշյանը պարզաբանել է իր խոսքը Facebook-յան գրառման միջոցով։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ