Սպորտ

Վերոնան փոխել է տարբերանշանը

Իտալական «Վերոնան» փոխել է տարբերանշանը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի լրատվական ծառայությունից։

Նոր տարբերանշանի վրա պատկերված են 2 մաստիֆ և 4 աստիճան։ Աստիճանները 13-րդ դարի 2-րդ կեսից մինչև 14-րդ դարերի վերջ Վերոնայում իշխած ազնվական Սկալիգերների ընտանիքի խորհրդանիշներն են, իսկ Մաստիֆը այդ ընտանիքի հիմնադրի անունն է։

Նշվում է, որ «Վերոնան» չէր փոխել իր տարբերանշանը 1995 թվականից ի վեր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ