fbpx
Քաղաքականություն

Այսօր որոշ ընդդիմադիներ պետության դեմ են գործում․ Գայանե Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մենք բոլոր երևույթներն ընկալում ենք մեր արժեքային ընկալումների, արժեհամակարգային սահմանների ելակետից և շատերս գուցե որևէ կերպ չպատկերացնենք անգամ, որ հնարավոր է որևէ մեկի, անգամ ամենավերջին թշնամուդ հիվանդությամբ հրճվես, իսկ իրեն լրատվամիջոց հորջորջած աղբանոցն էլ այն տարածի և ատելության մթնոլորտը ողջ երկրով գեներացնի։

Իմ մասնագիտական ողջ կյանքում, լրագրողական շուրջ 20 տարվա գործունեության ողջ ընթացքում եղել եմ իշխանության և կառավարող ուժի քննադատներից, վերահսկել ու վերհանել խնդիրները, բայց ԵՐԲԵՔ չեմ հատել մարդկային ու լրագրողական էթիկայի, բարոյականության սահմանները, պատերազմական, ճգնաժամային օրերին էլ ամեն ինչ արել, միջազգային մամուլի ողջ գործընկերային ներուժն օգտագործել որպեսզի աջակցեմ ՊԵՏՈՒԹՅԱՆՍ, երբեք չնույնացնելով պետությունն ու հայրենիքը տվյալ պահին գործող ապիկար ու հանցագործ իշխանության հետ, բայց այսօր որոշ ընդդիմադիրներ, այս հակավարակային պատերազմի օրերին ոչ միայն անցնում են սահմաններ, այլ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ դեմ են գործում, սա է ձեր տեսակը։

Վարչապետին ու իր ընտանիքին շուտափույթ առողջացում»:

https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10220110255040350

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ