Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը

Ամենադիտվածներ

Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն արդեն պատրաստ է. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը։

Միջնորդությունը երեկվա նիստին ներկայացրել էր քննիչը. այսօր միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնելու պաշտպանները։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նրա, Օհանյանի, Խաչատուրովի և Գևորգյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ