Բուխարեստում շարունակվում է վետերանների աշխարհի առաջնությունը։ Կայացել են 5-րդ տուրի պարտիաները։
Մինչև 50 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանը հաղթեց, իսկ Արտաշես Մինասյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի։
Մինչև 65 տարեկանների պայքարում Հայաստանի դրոշի տակ հանդես է գալիս հռչակավոր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։ Նա սևերով մրցեց Վլադիմիր Օխոտնիկի հետ։ Պարտիան շատ կարճ տևեց ու կողմերը 19-րդ քայլում հաշտություն կնքեցին։
Վահանյանն ու Մինասյանը իրենց տարիքային խմբերում կես միավոր են ետ մնում առաջատարներից։