Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ հայտնի երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Այս թեմային է անդրադարձել է երգչի կինը՝ Անահիտ Սիմոնյանը՝ սեպտեմբերի 22-ին գրառում կատարելով Facebook-ի իր էջում։
Նա նշել է, որ Հայկոն առողջական խնդիրներ ունի, որոնք կապված են քովիդի հետ, բայց երգչի վիճակն այս պահին կայուն է։
Սիմոնյանը խնդրել է չտարածել ապատեղեկատվություն։ Ինչպես նաև նա խնդրել է չգրել իրենց երեխային՝ Արմանին, քանի որ վերջինս տեղյակ չէ Հայկոյի վիճակի մասին։

