fbpx
Հասարակություն

22 տոկոս ջերմային այրվածքով ԲԿ ընդունված 4-ամյա երեխայի վիճակը կայուն է

Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով «Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով:

Անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր և տեղային բուժումներ:

«Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարարար:

Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ