«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» վիճարկեցին Ժոան Գամպերի գավաթը։
Հանդիպման հաշիվը բացեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները․ 3-րդ րոպեին գոլ հեղինակեց թիմի նորեկ Մեմֆիս Դեպայը։ 57-րդ րոպեին Մարտին Բրեյթուեյթը հաշիվը դաձրեց 2-0, իսկ ավելացված ժամանակում խաղի վերջակետը դրեց Ռիկի Պուչը՝ հաշիվը դարձնելով 3-0։
Այսպիսով՝ «Բարսան» նվաճեց գավաթը։
Նշենք, որ Լա Լիգայում առաջին տուրը «Բարսելոնան» կանցկացնի օգոստոսի 15-ին՝ մրցելով «Ռեալ Սոսիեդադի» հետ։

