fbpx
Սպորտ

Չելսին ու Վիլյառելը վիճարկեցին UEFA-ի սուպերգավաթը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Չեմպիոնների Լիգայի հաղթող «Չելսին» ու Եվրոպա Լիգայի հաղթող «Վիլյառելը» երեկ գիշերը վիճարկեցին UEFA-ի սուպերգավաթը։

Խաղի հաշիվը բացվեց 27-րդ րոպեին․ անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Հակիմ Զիեշը։ Առաջին կեսում այլ գոլեր չեղան։

Երկրորդ կեսում արդեն հերթը իսպանական ակումբինն էր։ 73-րդ րոպեին Մորենոյին հաջողվեց հավասարեցնել հաշվիվը։

Մինչև խաղի ավարտ այլ գոլեր չգրանցվեցին ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ նույնպես իրվաիճակը չփոխվեց ու կողմերը գնացին 11-մետրանոց հարվածաշարի։ Իսկ ֆուտբոլային վիճակախաղում ավելի ուժեղ գտնվեցին «Չելսիի» ֆուտբոլիստները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ