fbpx
Ժամանց

Victoria’s Secret-ի գլխավոր ցուցադրությունը կարող է չեղարկվել

Victoria’s Secret-ի ներքնազգեստների շոու-ցուցադրությունը կարող է տեղի չունենալ այս տարի: The Daily Telegraph-ին այդ մասին պատմել է ապրանքանիշի «հրեշտակներից» մեկը՝ մոդել Շանինա Շեյքը, որը մասնակցել է վերջին ցուցադրություններին:

Աղջիկը նշել է, որ կազմակերպիչները որոշել են դադար վերցնել և կենտրոնանալ շոուի անցկացման նոր ձևաչափեր գտնելու վրա: «Ինձ համար դժվար է գիտակցել, որ այս տարի ցուցադրությունը չի կայանա: Սովորաբար այս ժամանակ ես արդեն սկսում էի պատրաստվել շոուին, մարզվում էի և քրտնաջան աշխատում: Համոզված եմ, որ ապագայում ամեն ինչ կփոխվի, քանի որ Victoria’s Secret-ի թիմն ակտիվորեն աշխատում է նոր իմիջի և ձևաչափերի մշակման ուղղությամբ»,- պատմել է մոդելը The Daily Telegraph-ին:

Այս գարնանը The New York Times-ը գրել էր, որ 24 տարվա հեռարձակումից հետո շոուն այլևս չի ցուցադրվի հեռուստատեսությամբ: Պատճառը հանդիսատեսի նվազումն էր: Victoria’s Secret-ի սեփականատեր, գլխավոր գործադիր տնօրեն L Brands-ն ասել է, որ ցանցային հեռուստատեսությունը ցուցադրման համար լավագույն լուծումը չէ, և ապրանքանիշը կստեղծի նոր ձևաչափեր՝ տարբեր հարթակներում հեռարձակվելու համար:

2018-ի նոյեմբերին ապրանքանիշի մարքեթինգի տնօրեն Էդ Ռազեկը Vogue-ին տված հարցազրույցում մերժել էր ծրագրում տրանսգենդեր և գումարած չափի մոդելներ ներառելու հանդիսատեսի խնդրանքը: Դրանից հետո ապրանքանիշը մեղադրվեց չափազանց պահպանողականության և խտրականության մեջ:

Victoria’s Secret-ի ներկայացուցիչները շոուի չեղարկման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ