fbpx
Սպորտ

Վիդալի մասնկացությունը Արգենտինայի դեմ խաղին հարցականի տակ է

Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուեդան հայտնել է, որ «Բարսելոնայի» ու իր գլխավորած հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է բաց թողնել Ամերիկայի Գավաթ-2019-ի՝ 3-րդ տեղի համար խաղը Արգենտինայի ընտրանու դեմ:

«Վիդալը վնասել է կոճը: Հիմա նա թիմի բժշկական անձնակազմի հսկողության տակ է:

Խաղին նրա մասնակցությունը մեծ հարցականի տակ է: Բայց մենք գիտենք Արտուրոյի բնավորությունը, գիտենք, որ նա բոլոր ջանքերը կներդնի, որ արագ վերադառնա»,- ասել է Ռուեդան։ Այս մասին հայտնում է AS-ը:

Նշենք, որ Արգենտինա-Չիլի խաղը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ