fbpx
Աշխարհ

Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիային

Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

«Սիրիայում իրադրությունն օրհասական է և արագ գործողություններ է պահանջում:

Ավստրիան հետևողականորեն շարունակելու է Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված իր ջանքերը: Ամենից կարևորն է՝ բաց պահել հումանիտար օգնության մատակարարման ուղիները, չնայած Թուրքիայի ռազմական գործողություններին»,-հայտարարել է Շալենբերգը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ