Աշխարհ

Վիեննայի օդանավակայանում ժամանողները կորոնավիրուսի թեստ կանցնեն

Վիեննայի օդանավակայանը 14-օրյա կարանտինից խուսափելու համար երկուշաբթի օրվանից ճանապարհորդներին կշարունակի թեստավորել Ավստրիա մուտք գործելիս։

Ավելի վաղ Վիեննա ժամանող ուղևորները ներկայացնելու էին վկայական կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին կամ տեղափոխվեին կարանտին։

Այսուհետ երկուշաբթի օրվանից ժամանողները կկարողանան անցնել մոլեկուլյար-կենսաբանական թեստավորում COVID-19 ախտորոշելու համար (պոլիմերազային շղթայական ռեակցիա, ՊՇՌ) օդանավակայանում, իսկ թեստի արդյունքները կստանան երեք ժամում։

Թեստ կարելի է ձեռէ բերել Ավստրիայից մեկնելիս, իսկ մեկ թեստն արժե 190 եվրո։

Մինչ այդ օդանավակայանում արագ  թեստավորումն սկսվել էր ԱՄԷ-ում։

Աղբյուրը՝ Reuters.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ