Վիետնամում քովիդի տարածման մեջ մեղադրվողին 5 տարվա ազատազրկման են դատապարտել

Հրապարակող՝

Vietnam Corona

Ամենադիտվածներ

Վիետնամում կարանտինի կանոնները խախտած ու կորոնավիրուսային վարակի տարածման պատճառ դարձած տղամարդը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է ազատազրկման։

Այս մասին տեղեկանում ենք VNA պետական լրատվական գործակալությունից։

Նշվում է, որ խոսքը 28-ամյա Լե Վան Տրիի մասին է։

Նա կարանտինը խախտելով հասցրել է վարակել 8 մարդու, որոնցից մեկը մեկ ամիս անց հիվանդությունից մահացել է։

Ըստ աղբյուրի՝ Տրիին դատապարտել են 5 տարվա ազատազրկման։

Ամենաթարմ