fbpx
Առողջապահություն

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

«Սիրելի ընկերներ,

երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացել եմ տանը։

Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։

Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում՝ ձեզ հարազատ անձանց», – գրել է Ենգիբարյանը։

https://www.facebook.com/yengibaryan.official/posts/3136990886380886

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ