fbpx
Քաղաքականություն

Վստահ եմ՝ մի օր սովորելու ենք լինել շատ ավելի լուրջ, զգոն ու հավասարակշիռ․ Վիլեն Գաբրիելյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Բարի երեկո։ Եկել եմ բան ասեմ՝ կապված համացանցային աբսուրդի, ապատեղեկատվության շարունակական անվերահսկելի տարածման և մեր անլրջության հետ, քանի որ երեկվա դեպքի հետ կապված սկզբից ինչ ասես լսեցի ու կարդացի: Առարկայական օրինակով ասեմ, որ ավելի մատչելի լինի.

Կհիշեք, որ մեր մոտից օգոստոսին երկու հոգի գերի ընկան, որոնք սկզբում մոլորվել էին, հետո գերի ընկել, իրենցից մեկն իմ զինակիցներից է: Եթե կհիշեք, սկբից գրեթե մի ամբողջ օր պաշտոնական լուր չկար, որ մոլորվել էին, բայց լրատվականները ու ֆբ օգտատերերը ցնցում էին՝ պահանջելով պաշտոնական լուր տարածել, երկու-երեք ավել լայքի ու դիտումի համար: Հիմա ինչ եմ ուզում ասել, մենք այ հենց այդքան անգրագետ, անմիտ, անպատասխանատու, խնդիրներին մատների արանքով նայելով և էմոցիաներից դրդված ենք գործում, քանզի փաստացի իրավիճակին չտիրապետելով, մոռանալով, որ հակառակորդը համացանցը համակարգային վերահսկում է, մարդկանց որոնք մոլորվել էին հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում և փորձում էին թաքուն դուրս գալ, մեր իսկ ձեռքով դարձրինք գերի, քանի որ հակառակորդին մոլորվելու մասին հրապարակային ազդանշան ենք տվել:

Հույս ունեմ հասկացաք ինչ եմ ասում: Մի քիչ մտածեք մի բան անելուց առաջ: Վստահ եմ՝ մի օր սովորելու ենք լինել շատ ավելի լուրջ, զգոն ու հավասարակշիռ:

Այսքանը:

Շնորհակալություն ուշադրության համար։

հարգանքով՝ նավակ Ճոճողը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ