«Վիլյառեալի» հարձակվող Կարլ Տոկո Էկամբին կարիերան կշարունակի ֆրասիական «Լիոն»-ում: Այս մասին հաղորդում է L’Eqiupe-ն։
Ֆրանսիական ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը ստորագրվել է վարձակալական հիմունքներով։
Պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ «Լիոնը» ամռանը կկարողանա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 15 միլիոն եվրոյով:
Նշենք, որ Լա լիգայի ընթացիկ առաջնությունում կամերունցի ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ: