«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0)` Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ սպասվելիք դիմակայությանն ընդառաջ.
«2019 թվականին մենք ավելի լավն ենք դարձել: Հիմա անցկացնում ենք մրցաշրջանի մեր լավագույն հատվածը, ու շարունակում ենք աշխատել, որպեսզի մինչև մրցաշրջանի ավարտը շարունակենք նույն կերպ:
Ես գոհ եմ, որ կարող եմ օգնել թիմակիցներիս, որոնք մրցաշրջանի հենց սկզբից աջակցում էին ինձ: Հիմա պետք է վայելել պահն ու շարունակել աճ գրանցել:
Չգիտեմ` արդյոք ես մեկնարկայի՞ն կլինի «Բարսելոնայի» հետ խաղում: Մարզիչը պետք է որոշի: Այնտեղ մենք կխաղանք հաղթանակի համար: Սա հիանալի դիմակայություն է, դերբի: Մենք պետք է փոքր-ինչ հանգստանանք ու սկսնք պատրաստվել:
Ինձ չես վախեցնի: Ես գտնվում եմ «Ռեալում», աշխարհի լավագույն թիմում: Ես ոչնչից չեմ վախենում»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հաղորդում է armsport.am-ը։