Հասարակություն

Որոշ եկեղեցականների կողմից ժողովրդի մեծամասնությանը վիրավորելը լավ տեղ չի տանում․ Ալեքսանյան

Որոշ եկեղեցականների խոսույթը, Հայաստանի ժողովրդի մեծամասնությանը վիրավորելը, պիտակավորելը ոչ մի լավ տեղ չեն տանելու։

Այս մասին Facebook-ի էջում գրել է ՔՊ անդամ Վահագն Ալեքսանյանը։

«Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչն է այդ եկեղեցականներին ստիպել այս ընտրություններում սատարել կոնկրետ թեկնածուի, չգիտեմ նաև, թե կոնկրետ ի՞նչն է ստիպում այսպես ատել քրիստոնյա հայ ժողովրդին, բայց կարծում եմ, որ այդ եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի ու եթե այդ բացատրական զրույցը իր նպատակին չծառայի, ապա այդ եկեղեցականները չպիտի հնարավորություն ունենան այսպես նսեմացնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու անունը, ինչը անում են՝ նրա սպասավորի դիրքերից ժողովրդին անպատվելով ու անիծելով», – գրել է Ալեքսանյանը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ