ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր վիրավորվել են արցախա-ադրբեջանական հակամարտության ժամանակ և ունեն աջակցող միջոցների կարիք կարող ենք դիմել սոցապ նախարարություն:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով:
Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ»:
https://www.facebook.com/mlsa.am/posts/3273008566145154