Virgin Galactic-ի Unity հրթիռը թռիչք է կատարել, որն ավելի ավելի արագ և բարձր էր, քան երբևէ:
Գլխավոր օդաչու շոտլանդացի Դեյվ Մաքքեյը և օդաչու ամերիկացի Մայք Մասուչին մոտ 90 կիլոմետր վերև են բարձրացել Կալիֆորնիայի Մոհավե անապատից և ապա վայրէջք կատարել Երկրի վրա:
Այս փորձնական թռիչքը Virgin-ին հնավորություն է տվել խթանել ծառայության գովազդը և արդեն մոտ 700 մարդ գրանցվել է Unity-ով սուբօրբիտալ տիեզերքում ճամփորդելու համար:
Դեռ հստակ հայտնի չէ, թե երբ Virgin-ը կսկսի այս ծառայությունը, բայց վիրջինյան խմբի ղեկավար Ռիչարդ Բրանսոնը վստահ է, որ այն շուտով կսկսվի:
Մոհավեի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո, Մաքքեյը նշել է, որ թռիչքը հուզիչ էր, և տեսարանը, որը երևում էր վերևից, գերազանցում է բոլոր սպասելիքները:
Նախորդ թռիչքների համեմատ, միակ տարբերությունը երրորդ մարդու ներկայությունն էր հրթիռում: Բեթ Մոսեսը, ով Virgini-ի գլխավոր տիեզերագնաց-կոնստրկուտորն է, ներկա էր առաքելության ժամանակ, որպեսզի կարողանար ավելի լավ հասկանալ ուղևորներին անհրաժեշտ պահանջները թռիչքի ընթացքում:
Ռիչարդի Virgin Galactic-ը մրցակցության մեջ է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի հետ: Նրանցից երկուսն էլ ցանկանում են առաջինը լինել, ով կտրամադրի ճամփորդական ծառայություններ սուբօրբիտալ տիեզերքում:
Աղբյուրը՝ BBC
Թարգմանությունը՝ Azat TV