Քանյե Ուեսթը մերժում է ստացել ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգից։ Տեղի ընտրական հանձնաժողովը մերժել է ռեփերի դիմումը։
Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ որոշումը բողոքարկվելու է նահանգի Գերագույն դատարանում։
Ըստ աղբյուրի՝ Ուեսթն արդեն նման դիմումներ է ներկայացրել Միացյալ Նահանգների ավելի քան 10 նահանգներում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել։