Ինչպես երեկ նշել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը։
Այսօր վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ աշխատակիցների պաշտոնանկության պատճառը վերջիններիս՝ հանձնարարականների ոչ պատշաճ կատարումն է եղել։
«Արարողակարգի աշխատակիցը տեղափոխվել է պետական արարողակարգի ծառայություն, իսկ մյուս երկուսի վերաբերյալ օրենքի սահմաններում, հղումներ անելով համապատասխան կարգավորումների վրա, որոշում է կայացվել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: