fbpx
Մարզեր

Շիրակի մարզում կարկուտի հետևանքով վնասներ են կրել մի շարք համայնքներ

Երեկ Շիրակի մարզում տեղացած կարկուտի հետևանքով տուժել են մի շայք համայնքներ:

Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հայտնել է, որ ււժեղ կարկուտից մեծ վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը:

Ղեկավարի խոսքով`  համայնքի 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է, հիմնականում տուժել են ցորենի և գարու ցանքատարածությունները և կարտոֆիլի դաշտերը:

«Այս պահին դեռ հանձնաժողովը ճշտում է վնասների չափը որպեսզի ներկայացնեն Կառավարությանը»,- ասաց նա:

Իգիթյանը հայտնել է, որ այսօր նույնպես կարկուտ է տեղացել Կառնուտ, Բասեն, Կամո և Հովիտ համայնքների որոշ մասերում: Այդ համայնքներում վնասների չափը ճշտվում է:

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ