Իսպանիայի հավաքականը Ազգերի Լիգայի շրջանակներում մրցել է Շվեյցարիայի հավաքականի հետ (1-1):
Հանդիպման ընթացքում ձախ ծնկի վնասվածք է ստացել կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Նա փոխարինվել է 73-րդ րոպեին։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։