Լուկաշենկոյի ոչ ադեկվատ մեկնաբանությունը ԵՄ դիտորդների մասին

Հրապարակող՝

ՀՖՖ Արտահերթ Ժողովի կազմակերպման ժամանակացույց

Ամենադիտվածներ

Չնայած նրան, որ ԵՄ դիտորդների ջանքերի շնորհիվ Հայաստանի սահմաններում համեմատաբար հանգիստ է, Բելառուսի նախագահը ոչ ադեկվատ հայտարարություններ է անում։

Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակը:

«Այս հակամարտությունը պետք է ավարտել: Եվ Աստված մի արասցե, որ մենք բախումներ հրահրենք տաջիկա-ղրղզական սահմանին։ Դա նույնպես անթույլատրելի է։ ՀԱՊԿ շրջանակներում մենք չենք կարող դադարեցնել այդ հակամարտությունները։ Մենք լրջորեն պետք է քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ-ի հերթական նիստին»,- ասել է Լուկաշենկոն:

Մինչ ՀԱԿՊ-ում դեռ քննարկումներ են անում, Եվրամիությունը լրջորեն քայլեր է ձեռնարկում ՀՀ-ին պաշտապնելու նպատակով։ Քանիցս Հայաստանի իշխանությունները պաշտոնական դիմել են ՀԱՊԿ կազմակերպությանը, սակայն ոչ մի պայմանագրային օգնություն չի ցուցաբերվել տվյալ կազմակերպության կողմից։

Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանն արդեն միջնորդում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում, և դա միանգամայն բավարար է: Լուկաշենկոն հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը խաղաղապահներ է ուղարկել տարածաշրջան, իսկ Հայաստանի սահմաններին ռուս սահմանապահներ են կանգնած:

«Է՞լ ինչ է պետք: Թող այդ ուղղությամբ աշխատեն։ Իզուր չէ, որ ասացի, որ որոշակի խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե դա ինչ խաղ է: Ինչո՞ւ են այնտեղ ներքաշել Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին։ Ի՞նչ են նրանք անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ դեռ ՀԱՊԿ-ին են այնտեղ ուզում ներքաշել»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի հայտարարություններից կարելի է հասկանալ, որ նա լիարժեք չի տիրապետում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի քաղաքականությունն ու դերը Հայաստանում։ ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն ռազմական պայմանագրեր, սկայն ականատես եղանք, որ առհասարակ ոչնչով պայմանագրային կետերը չեն իրագործվում։

Ամենաթարմ