fbpx
Քաղաքականություն

«Ոչ»-ի ճամբար կարող է չստեղծվել, որ քվորումի խնդիր առաջանա․ Հովիկ Աղազարյան

Մեր մարդկային և քաղաքական պոտենցիալը բավարար է, որ մենք ժողովրդին ճիշտ ներկայանանք ու ներկայացնենք. համոզված եմ, որ կունենանք անհրաժեշտ վստահության քվե: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Եթե հանկարծ անհրաժեշտ ձայները չհավաքենք, ապա Սահմանադրության մեջ փոփոխություն չի իրականացվի: «Ոչ»-ի ճամբար կարող է չստեղծվել, միայն մի նկատառումից ելնելով, որպեսզի քվորումի խնդիր առաջանա, որովհետև եթե ընտրողների մեկ քառորդը չգնա ընտրության, ապա հանրաքվեն չի կայանա, հետևաբար, տակտիկական նկատառումներից ելնելով՝ մեր քաղաքական հակառակորդները հնարավոր է չկազմակերպեն մյուս տեսակետի շուրջ ճամբար: Եթե ընդդիմությունը «Ոչ»–ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի»,-նշեց պատգամավորը:

Աղազարյանի խոսքով՝ եթե լինի «Ոչ»-ի ճամբար և ընդդիմադիրները քարոզչություն իրականացնեն, բերեն հիմնավորումներ, որ իրենց տեսակետը ճիշտ չէ, ապա բնականաբար, իրենք կհակադարձեն և կհիմնավորեն սեփական տեսակետը:

«Իշխանությունն արդեն հստակ թիրախ ունի: Նպատակ է դրված, որպեսզի Սահմանադրության մեջ փոփոխություն մտցվի, որի համար հայցում է ժողովրդի աջակցությունը: Կարիք չկա քաղաքական դաշտը բաժանել 2 ճամբարների:

Ինձ համար հետաքրքիր կլինի, թե ինչ կեցվածք կընդունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս քարոզարշավի ժամանակ կամ նույն «Լուսավոր Հայաստանը»: Չնայած վերջինս հայտարարել է, որ չի մասնակցի: Բոլոր դեպքերում, չմասնակցելը, ևս դիրքորոշում է»,-ասաց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ