Մարդիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել՝ կապված երեկ կայացած Էլ-կլասիկոյի հետ։
«Վարանի մասնակցությամբ երկու վիճելի դրվագ է գրանցվել: Առաջին կեսում ֆրանսիացու նկատմամբ խախտումների համար կարելի էր երկու 11-մետրանոց նշանակել, բայց Ալեխանդրո Էրնանդեսը ոչ մեկը չնշանակեց:
17-րդ րոպեին Վարանն անկյունայինի խաղարկումից հետո փորձեց գլխով հարված կատարել, Կլեման Լանգլեն տուգանային հրապարակում հարվածեց նրա ազդրին, բայց ո՛չ մրցավարը և ո՛չ VAR-ը այդ դրվագում 11-մետրանոց չտեսան:
2 րոպե անց` հերթական անկյունայինից հետո, Ռակիտիչը քաշեց Վարանի մարզաշապիկից, ինչի արդյունքում պաշտպանը տուգանային հրապարակում հայտնվեց խոտածածկին: Սակայն նորից ո՛չ մրցավարը, ո՛չ VAR-ը որոշեցին չնշանակել 11-մետրանոց», – ասված է հայտարարության մեջ:
📰 @raphaelvarane sufrió un plantillazo de Lenglet y dos minutos después fue agarrado de la camiseta por Rakitic.#ElClasico #HalaMadrid
— Real Madrid C.F. (@realmadrid) December 18, 2019