fbpx
Հասարակություն

Ողջաբերդ գյուղի «Ջրովի դաշտեր» կոչվող տարածքում այրվել է մոտ 60 հեկտար բուսածածկույթ

Հուլիսի 11-ին, ժամը 15:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր-Ողջաբերդ ավտոճանապարհին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ողջաբերդ գյուղի «Ջրովի դաշտեր» կոչվող տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել` 21:25-ին:

Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 6 գյուղացի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ