Հասարակություն

ԵՄ-ն պատվիրակությունը ողջունել է մահապատժի վերաբերյալ Հայաստանի որոշումը

Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային և եվրոպական օրն է։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության Facebook-ի էջից, որտեղ գրառում է արվել դրա առթիվ։

«Եվրոպական միությունը վերստին հաստատում է, որ դեմ է մահապատժին բոլոր հանգամանքներում և կոչ է անում վերացնելու մահապատիժը որպես պատժատեսակ ամբողջ աշխարհում։

Այս տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը վավերացնելու գործիքակազմ կիրառելու վերաբերյալ Հայաստանի որոշումը, որով այն դարձել է արձանագրության 89-րդ կողմ պետությունը։

ՀՀ սահմանադրությամբ մահապատիժն արգելված է արդեն վաղուց․ բայցևայնպես, համապատասխան արձանագրությանը միանալով, Հայաստանն անշրջելի է դարձրել մահապատժի վերացումը», – ասված է գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ