fbpx
Քաղաքականություն

Կան ԵՄ առաջնորդներ, որոնք ի սրտե մտածում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին․ Շիմոնիտե

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիսով են հանդես եկել։

Լիտվայի վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Նա նշել է, որ իրենք կարևորում են խաղաղության վերահաստատման ու պահպանման մեխանիզմները և հույս հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահության ներքո հնարավոր կլինի հասնել հակամարտության քաղաքական կարգավորմանը։

Շիմոնիտեն դրական գնահատեց Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Նա ասաց, որ կան ԵՄ առաջնորդներ, որոնք ի սրտե անհանգստացած են տածաշրջանում խաղաղություն հաստատելու մասով ու հավատացած է, որ կարվեն գործնական քայլեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ