Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 272 356 դեպք, որոնցից 248 267-ն` առողջացած, 5549-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 7801 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 1151 նոր դեպք: Ունենք 714 առողջացած, 20 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 17 313 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 805 317 թեստավորում: