Որ ապրանքների մաքսատուրքերն են բարձրացել

Ամենադիտվածներ

1550909924,3652

2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 700 անուն ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում մաքսազերծվելու են ավելի բարձր դրույքաչափերով: Այսինքն, հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող այդ ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ: Թանկացող ապրանքատեսակների շարքում կան առաջին անհրաժեշտության և լայն սպառման բազմաթիվ ապրանքներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Մասնավորապես, բարձրացել են մսի, կաթնամերթքի, ձեթի, հացահատիկի, դեղերի և այլ ապրանքների մաքսատուրքերը:

Ներմուծված մսի, ճարպերի, յուղերի մաքսազերծումը թանկանալու է 3%-ով: Ներմուծված դեղագործական արտադրանքի, դեղամիջոցների, ինչպես նաև դեղերի ստացման համար անհրաժեշտ նյութերի մաքսատուրքերն ավելանալու են 2-4%-ով:

Պարարտանյութերի, հացահատիկի, սերմնացուի, կենդանիների կերերի մաքսատուրքերն ավելանալու են մինչև 4%-ով:

Նոր դրույքաչափերը տարածվելու են նաև շինարարության վրա: Ներմուծվող շինանյութերի մաքսազերծման դրույքաչափերն ավելանալու են 3%-ով:

Կտորեղենի և գործվածքի մաքսատուրքերն ավելանալու են 4-6%-ով:

ԵԱՏՄ անդամ երկիր չհանդիսացող երկրներից ներմուծման դեպքում ապակու մաքսազերծումն ավելանալու է 5-6 տոկոսով, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերինը՝ 6 տոկոսով, ջեռուցման կաթսաներ, տուրբիններ, սառնարաններ, սառցարաններ՝ 6-9 տոկոսով։

Աղբյուրը՝ 1in.am

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();