fbpx
Առողջապահություն

Որ դեպքերում է կաթնաշոռը վնասակար առողջության համար

Կաթնաշոռը համարվում է առողջարար մթերք, որը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ մի շարք սննդարար նյութերով, սակայն անգամ նման օգտակար մթերքը որոշ դեպքերում կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Ինչպես «Жить здорово!» հաղորդաշարի եթերում նշել է իմունաբան Անդրեյ Պրոդեուսը, կաթնաշոռի գործածությունը որոշ դեպքերում կարող է բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման վտանգը։ Այս պարագայում խոսքը, մասնավորապես, յուղազերծված կաթնաշոռի մասին է։

«Պարզվել է, որ յուղազերծված կաթնաշոռը նպաստում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացմանը, քանի որ դրանում յուղ չկա, այլ կան մեծ քանակությամբ ածխաջրեր, իսկ առատ ածխաջրերը ենթադրում են նաև մեծ քանակությամբ շաքար», – նշել է Պրոդեուսը՝ ընդգծելով, որ բարձր յուղայնությամբ կաթնաշոռն ավելի օգտակար է, քան յուղազերծվածը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ