fbpx
Սպորտ

Հայտնի է, թե որ համարով հանդես կգա Մբապեն Ռեալում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է, թե որ համարով է հանդես գալու մադրիդյան ակումբում։
25-ամյա ֆրանսիացին հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։ Սպասվում է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո հարձակվողը կընտրի 10 համարը։

Նախկինում ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման հանդես էր գալիս 9 համարի մարզաշապիկով։

Հունիսի 3-ին «Ռեալը» հայտարարել էր Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆրանսիացին ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 308 հանդիպում, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։
2023 թվականին հարձակվողը դարձել է ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ