GizmoChina հրատարակությունը հայտնել է, որ Samsung Galaxy և iPhone սմարթֆոններն ընդգրկվել են անցած տարվա համաշխարհային շուկայում ամենապահանջված հեռախոսների ցանկում։
Samsung Galaxy A12-ը 2021 թվականի ամենավաճառվող սմարթֆոնն է։ Այն ամբողջ աշխարհում վաճառվել է 51,8 մլն միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է iPhone 12-ը՝ Apple-ը շուկա է հանել 41,7 միլիոն սարք։ Իսկ երրոդը iPhone 13-ն է՝ 34,9 մլն միավոր։